10:48 | 28.12.10 | Նորություններ | 2922

Ռուսաստանի դեսպանը պարգեւատրել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ:

Մեդալը հանձնվել է «մշակութային եւ հումանիտար ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի» համար:

Միջոցառումից հետո Վյաչեսլավ Կովալենկոն շփվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցների հետ: