16:57 | 22.12.10 | Նորություններ | 3099

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հովանավորել է “Աիդա” օպերայի բեմադրությունը Երեւանում

Երեւան/Մեդիամաքս/. Բջջային կապի օպերատոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հովանավորել է Երեւանում Ջուզեպպե Վերդիի “Աիդա” օպերայի բեմադրությունը իտալացի ռեժիսոր Մարիո Կորադիի կողմից:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, ընկերությունը բեմադրման համար տրամադրել է 217 մլն դրամ:

Վերջին անգամ Հայաստանում “Աիդան” բեմադրվել էր 69 տարի առաջ: Ներկայացումները կանցնեն Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի Պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 22-26-ը, իսկ այնուհետեւ կընդգրկվեն թատրոնի մշտական խաղացանկում: