“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն այսօր գործարկեց “Ինտերնետ օգնական” ինքնասպասարկման պորտալում “111 օնլայն” իրական ռեժիմում օնլայն երկխոսության համակարգը:
“111 օնլայն”-ը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ինտերնետային նոր պորտալն է, որը բաժանորդներին թույլ է տալիս օնլայն ռեժիմում շփվելու կոնտակտային կենտրոնի աշխատակիցների հետ:
““111 օնլայնը” թույլ կտա բաժանորդին ստանալ արագ եւ արդյունավետ աջակցություն, անհատական մոտեցում եւ հնարավորինս հեշտացված գործընթացով սպասարկում”, - ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
“111 օնլայն”-ի թիմը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթը` 7 օր: