10:39 | 09.12.10 | Նորություններ | 3159

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներդրել է ռոումինգային ծառայությունների նոր սակագնային համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներդրել է ռոումինգային ծառայությունների նոր սակագնային համակարգ:

Այսուհետ երկրները բաժանված են սակագնային գոտիների,  որոնցից յուրաքանչյուրում գործելու են ռոումինգային ծառայությունների միասնական սակագներ, Մեդիմաքս-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում:

Մասնավորապես, ստեղծվել են հետեւյալ սակագնային գոտիները.

- Լեռնային Ղարաբաղ,
- Վրաստան,
- ԱՊՀ 1 (ՄՏՍ-ի ցանցեր),
- ԱՊՀ 2,
- Եվրոպա,
- ԱՄՆ/Կանադա,
- Մնացած տարածքներ:

Այս գոտիներից յուրաքանչյուրի համար սակագների մասնրամասն տեղեկատվությունը կարելի է ստանալ այստեղ. http://www.vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18512