Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) սկսել է Երեւան քաղաքի 61 եւ 62 անալոգային կայանների թվայնացման գործընթացը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երեւանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով:
“Հայաստանի միասնական օպերատոր` “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է անալոգային կայանների թվայնացման գործընթացը, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի մարզերում: Մենք ուրախ կլինենք Ամանորի նախաշեմին ավելի մեծ թվով բաժանորդներին առաջարկելու նոր որակի ավանդական ֆիքսված կապի ծառայություններ”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2010թ. վերջին Հայաստանում “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված հեռախոսակապի թվային ԱՀԿ-ներին միացված կլինի բաժանորդների 80 տոկոսը: