Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր հայտնել է, որ «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով տրամադրվող «Օնլայն SMS» ծառայությունն այժմ հասանելի է անմիջապես համակարգչից:
«Օնլայն SMS» ծրագիրը անհրաժեշտ է ներբեռնել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքից եւ տեղադրել համակարգչում: «Ինտերնետ օգնական» պորտալում գրանցված բաժանորդները կարող են մուտք գործել «Օնլայն SMS» ծրագիր պորտալի իրենց գաղտնաբառով: Նրանք, ովքեր չունեն գաղտնաբառ, կարող են գրանցվել` ուղարկելով SMS բառը 111 կարճ համարին (մեկ SMS-ի արժեքն է 10 դրամ` ներառյալ ԱԱՀ):
«Օնլայն SMS»-ը թույլ է տալիս առանց վեբ կայք մուտք գործելու համակարգչից ուղարկել SMS-հաղորդագրություններ, պահպանել հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS-նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը եւ այլն:
Այս բոլոր գործողությունները կարտացոլվեն նաեւ «Ինտերնետ օգնական» պորտալի էջում եւ հակառակը` պորտալից կատարված ցանկացած գործողությունները կարտացոլվեն համակարգչում: