«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
14:15 | 21.10.10 | Նորություններ | 3120
Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 24-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա մանկական նկարների մրցույթ «Պահպանիր բնությունը» թեմայով:
Ինչպես այսօր ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ղեկավար Ռուբեն Խաչատրյանը, մրցույթն անցկացվում է ակցիայի շրջանակներում, որի արդյունքում 2011թ. Հայաստանում կբացվի բնապահպանական քոլեջ:
Մրցույթին կարող են մասնակցել երեխաներ նաեւ սփյուռքից` իրենց նկարները ներկայացնելով www.paintingday.sunchild.org կայքում:
Ինչպես նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բնության նկատմամբ հոգատարությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է:
«Մեր խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ բնության պահպանության համար»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ղեկավարը, որը հանդիսանում է մանկական նկարների մրցույթի գլխավոր հովանավորը: