17:20 | 07.10.10 | Նորություններ | 3661

«ԱրմենՏել»-ն առաջարկում է բրենդավորված հեռախոսներ 1 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) սկսեց վաճառել բրենդավորված հեռախոսներ 1 դրամով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, 1 դրամով ZTE-G S319 եւ ZTE-G S315 բրենդավորված բջջային հեռախոսներ կարող են ձեռք բերել «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթի բաժանորդները: Առաջարկից կարող են օգտվել նաեւ մարզային կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդները` 3000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

«Ազատ շփում» կանխավճարային սակագնային փաթեթին միանալիս բաժանորդը կստանա հեռախոս 1 դրամով` վճարելով միայն սակագնային փաթեթի արժեքը:

Հեռախոսը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են հիմնական գործառույթների առկայություն եւ մատչելի գին: Հեռախոսներն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի քարտերով եւ վաճառվում են վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Հեռախոսների մեծ պահանջարկով պայմանավորված` յուրաքանչյուր բաժանորդ կարող է ձեռք բերել միայն մեկ հեռախոս:

Առաջարկը չի վերաբերում այն բաժանորդներին, ովքեր ձեռք են բերել Beeline բրենդավորված հեռախոս նախկինում հայտարարված ակցիայի շրջանակում: