17:21 | 27.09.10 | Նորություններ | 3016
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) այսօր հայտարարել է իր ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Beeline-ի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G եւ GPRS-ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրայի, Մեքսիկայի եւ մի շարք այլ երկների օպերատորների հետ:
Beeline հաճախորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի ցանցում, GPRS- ռոումինգը` 129 երկրում 245 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 66 երկրում 128 օպերատորների ցանցում: Այսպիսով, այսօրվա դրությամբ “ԱրմենՏել”-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: