14:26 | 31.08.10 | Նորություններ | 5627

Orange Armenia-ն առաջարկում է հեռախոսներ 1 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված ակցիայի մասին, որի շրջանակներում օպերատորն առաջարկում է ձեռք բերել բջջային հեռախոսների 3 մոդելներ (Nokia 1616, Alcatel OT206 и Samsung E1081) 1 դրամով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում ներկայացնելով ակցիայի մանրամասները` Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ հեռախոսները կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` Orange-ի որեւէ խանութում հաշիվը լիցքավորելով 8000-12 000 դրամով: Գումարը բաժանորդը կարող է օգտագործել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:

Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ բացի ակցիայից, Orange-ը պատրաստել է եւս մեկ անակնակալ. «Սեպտեմբերի 1-ին Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» սակագնային պլանների բաժանորդները կարող են ՀՀ այլ բջջային եւ ֆիքսված օպերատորների համարներին զանգահարել 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, այդ սակագինը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը Orange Armenia-ի ցանցի ներսում»:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորել է դպրոցականներին եւ ուսանողներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ Orange Armenia-ի ակցիան հասանելի կլինի բջջային օպերատորի ինչպես գործող, այնպես էլ նոր բաժանորդներին: