10:36 | 17.08.10 | Նորություններ | 4457

Օգոստոսի 21-ին կմեկնարկի Հայաստանի կիբեռսպորտի առաջնությունը

Երեւան/Մեդիամաքս/. Օգոստոսի 20-22-ը Կիբեռսպորտի Ազգային Պրոֆեսիոնալ Լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը:

Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլը:

Այս տարի առաջնություն պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 10 և TrackMania Nations Forever մարզաձևերը: Երրորդ՝ ոչ պաշտոնական մարզաձև է ընտրված Call of Duty:Modern WarFare2  խաղը:

Պաշտոնական մարզաձևերում հաղթողները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ, Լոս-Անջելես՝ մասնակցելու WCG Գլխավոր Եզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը:

Մրցումները կանցնեն “Կոնգրես” հյուրանոցում: Այս տարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 600 000 ՀՀ դրամ: Այն կբաշխվի բոլոր 3 մարզաձևերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջև:

Մասնակիցների գրանցումը կատարվում է առցացն՝ մրցումների պաշտոնական կայքում` www.WCG2010.am: Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 20-ը:

Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 21-ին` վիճակահանությունից հետո:

Առաջնության գլխավոր հովանավորն է “Սամսունգ” ընկերությունը, համակարգչային աջակցությունը` “Ֆայն” ընկերության:

Ինֆորմացիոն հովանավորներն են` Bravo.am, RadioVan, Russkoe Radio, Hit FM, Panarmenian.NET: