15:41 | 13.08.10 | Նորություններ | 3917

Beeline-ը սկսել է նոութբուքերի եւ նեթբուքերի ապառիկ վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը սկսել է նոութբուքերի եւ նեթբուքերի վաճառքը:

Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ից այն ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են միանալ Beeline շարժական ինտերնետի «Գիշերային», «Անսահմանափակ» հետվճարային սակագնային պլաններից կամ Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային պլաններից մեկին, կարող են ձեռք բերել նոութբուք կամ նեթբուք` փուլային հավասարաչափ մարման հնարավորությամբ, 12 կամ 24 ամիս մարման ժամկետով:

Տարեկան ապառիկ ձեւակերպելու դեպքում, կախված ձեռք բերվող համակարգչի մոդելից, ամսավճարը կազմում է 17.600-ից մինչեւ 41.200 դրամ:

««ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը ավանդ կհանդիսանա երկրի համակարգչայնացվածության մակարդակի բարձրացման գործում եւ կհանգեցնի ինտերնետի թափանցելիության ավելացմանը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ www.beeline.am կայքում: