“ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:50 | 06.08.10 | Նորություններ | 2914
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է Երեւանում 3G ցանցի տարողունակության եռապատկման մասին:
Այս պահին մայրաքաղաքում Beeline ցանցի շարժական ինտերնետի բաժանորդների մոտ ելքային տրաֆիկի միջին արագությունը կազմում է 3ՄԲ/վ է, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են “ԱրմենՏել”-ի մամլո ծառայությունում:
“Ընդլայնելով երրորդ սերնդի ցանցը Երեւանում` մենք ավարտեցինք 2010թ. ընթացքում նախատեսված 3G ցանցի տարողունակության եռապատկման ծրագրի առաջին փուլը: Հիմա հերթը մարզերինն է, որտեղ ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք կավարտվեն մինչեւ տարեվերջ: Այս ամենի հետ մեկտեղ, HSUPA տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ մենք կարողացանք ուղիղ 10 անգամ ավելացնել ելքային տրաֆիկի արագությունը”, - ասել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել 3G ցանցի տարողունակությունը Հայաստանի մարզերում` տեղադրելով եւս 100 բազային կայաններ: