15:47 | 22.07.10 | Նորություններ | 3111

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմել է 2,13 մլն

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդային բազան 2010թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,13 մլն մարդ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «MTS» ԲԲԸ մամուլի ծառայությունում, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,9%-ով:

2010թ. մայիսին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմում էր 2,11 մլն մարդ: