Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia օպերատորը եւ Research In Motion (RIM) ընկերությունն այսօր հայտարարել են ամառվա ընթացքում հայաստանյան շուկայում BlackBerry սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
«Մենք ուրախ ենք մեր բաժանորդներին տրամադրել ազատության եւ արդյունավետության նոր հնարավորություններ ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում` շնորհիվ BlackBerry Solution-ի»,- նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը մտադիր է սկզբում հայաստանյան շուկայում ներկայացնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը:
BlackBerry-ի ծառայությունները հասանելի կլինեն ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական բաժանորդներին: