«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
15:51 | 01.07.10 | Նորություններ | 2674
Երեւան/Մեդիամաքս. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն այսօր համագործակցության պայմանագիր է կնքել երեք բուհերի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի հետ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր մի շարք բուհերի ուսանողներ ավարտել են պրակտիկան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դպրոցում եւ ստացել վկայականներ: Պրակտիկայի ընթացքում ուսանողներն ունկնդրել են դասախոսություններ եւ մասնակցել են մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի ու հաճախորդների սպասարկման թեմաներով գործնական պարապմունքների:
«Ելնելով մեր փորձից` մենք պարտավոր ենք օգնել ուսանողներին ճիշտ օգտագործել ակադեմիական գիտելիքները գործնականում»,- ասել է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: