16:42 | 18.06.10 | Նորություններ | 2647
Երեւան/Մեդիամաքս/. Ազգային քոնթենթի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին առաջարկում է օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց:
««ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի համացանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ-սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ-ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վրկ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
2010թ. հունիսի 21-ից շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` էլ. նամակ ուղարկելով content@beeline.am
հասցեով: