16:31 | 11.06.10 | Նորություններ | 3075
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը 68 մլն 250 հազար դրամի բժշկական սարքավորում է տրամադրել ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնին:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, կենտրոնին, մասնավորապես, տրամադրվել է ֆոտոդինամիկ ախտորոշման սարքավորումներ, որը թույլ է տալիս բացահայտել քաղցկեղային հիվանդությունները ամենավաղ փուլերում: Մեկ այլ սարքավորումը կենտրոնի մասնագետներին թույլ կտա անցկացնել հեռակոնֆերանսներ արտասահմանի իրենց գործընկերների հետ:
ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վարչական խորհրդի որոշմամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին այսօր շնորհվել է «Մեծ բարեկամ» պատվավոր կոչումը: