10:22 | 18.05.10 | Նորություններ | 2689

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 0.5 մլրդ դրամ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ինտերնետային տիրույթում անկանխիկ վճարումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 1.7 մլրդ դրամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին բաժին է ընկնում 0.5 մլրդ դրամ: Մնացած 1,2 մլրդ դրամը ինտերնետում փոխանցվել է քարտից քարտ: