13:21 | 14.05.10 | Նորություններ | 2898
Երեւան/Մեդիամաքս/. ՄՏՍ-ը կազմակերպել է «ՄՏՍ-Ռոսսիա» ցանցերի ուղիղ միացումը Հայաստանում VivaCell-МТС դուստր ընկերության ցանցերի հետ` միջազգային ձայնային թրաֆիկի եւ տվյալների փոխանցման նպատակով:
«Ռուսաստանում եւ Հայաստանում ցանցերի ուղիղ միացումն ընկերությանը թույլ կտա տնտեսել թրաֆիկի փոխանցման ծախսերի մինչեւ 10%-ը»,- ՄՏՍ-ի օպերատորների հետ փոխգործակցության եւ լայնաշերտ հասանելիության զարգացման տնօրեն Եվգենի Մոսկալեւի այս խոսքերն այսօր մեջբերել է Prcontent.ru-ն: