10:55 | 03.05.10 | Նորություններ | 2931
Երեւան /Մեդիամաքս/. Լինելով «Եվրատեսիլ 2010»-ի պաշտոնական գործընկերը` Orange-ը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթին և մեկնել Օսլո:
Ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ, Orange-ի բաժանորդները կարող են իրենց մաղթանքներն ուղարկել «Եվրատեսիլ 2010»-ի Հայաստանի ներկայացուցչին եւ անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաև Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառման:
SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը կտևի մինչև մայիսի 13-ը: Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր, հավաքելով ամենաշատ քանակի միավորները, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: 125 լավագույնները կստանան տարբեր մրցանակներ:
«Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակցին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, անձամբ կհանդիպեն երգչուհուն եւ կստանան նվերներ նրա կողմից:
2010թ. «Եվրատեսիլը» Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը կհեռարձակի Orange-ի աջակցությամբ:
«Բարև Օսլո» նախագծի մանրամասները հասանելի են www.orangearmenia.am կայքում: