Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուա
16:53 | 28.04.10 | Նորություններ | 2794
Երեւան/Մեդիամաքս/. Վերջերս Orange ընկերության ինտերնետ կապի անկայունությունը պայմանավորված է 3G ցանցում կատարվող աշխատանքներով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:
“Երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն, մեր ցանցի թողունակությունը կրկնապատկված կլինի”, - ասել է Բրունո Դյութուան: Նա նշել է, որ մի քանի օր առաջ ավարտվել է աշխատանքների առաջին փուլը, եւ վերջին օրերին Orange-ի շարժական ինտերնետի օգտագործողները պետք է նկատեին դա: