13:49 | 09.04.10 | Նորություններ | 3898

iCON Communications-ը ամփոփեց «Շարժական Օլիմպիադայի» արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. iCON Communications ինտերնետ-պրովայդերն ամփոփել է 5-օրյա օնլայն «Շարժական Օլիմպիադայի» արդյունքները, որին մասնկացեցին 275 հոգի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ընկերության մամլո ծառայությունը, մասնակիցների 71%-ը 18-29 տարեկան էին:

Ամենակարճ ժամանակում հարցերի առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակիցներին շնորհվել են մրցանակներ: 1-ին տեղը զբաղեցրած Սարգիս Ծատուրյանին շնորհվել է iCON GO optima փաթեթի 12 ամսվա անվճար բաժանորդագրում: 2-րդ տեղը զբաղեցրած Արթուր Բեգլարյանին` iCON GO media փաթեթի 6 ամսվա բաժանորդագրում եւ 3-րդ տեղը զբաղեցրած Արթուր Հովհաննիսյանին` iCON GO connect փաթեթի 3 ամսվա անվճար բաժանորդագրում:

«iCON-ի «Շարժական օլիմպիադան» նպատակ ուներ ընդգծել համացանցի կարևորությունը որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր», - ասել է iCON Communications-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

iCON Communications-ը նաեւ հայտարարեց նոր`«Բացահայտիր քո աշխարհը» ծրագրի մասինմ որն ուղղված է կրթության ոլորտի զարգացմանը եւ քաջալերում է աշակերտներին եւ ուսանողներին օգտագործել համացանցը որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր: