09:50 | 08.04.10 | Նորություններ | 3429
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է Գյումրիում` Շահումյանի փ. 185 հասցեում, վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:
«Բացելով նոր գրասենյակ Գյումրիում` մենք առաջնորդվել ենք «ԱրմենՏել» ընկերության` որպես ինտեգրված օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ: Մեր կողմից առաջարկվող շարժական կապի նոր սակագները, մասնավորապես, «Մարզային սակագնային փաթեթները» եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները ավելացրել են պահանջարկը, որի արդյունքում առաջացել է վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցի հետագա ընդլայնման անհրաժեշտություն»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սա թվով երրորդ Beeline գրասենյակն է Գյումրի քաղաքում: Ներկայում Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 82 գրասենյակ, որից 24-ը` Երեւանում:
2010թ. մարտի 1-ին Beeline-ը գործարկել էր «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթները ֆիզիկական անձանց համար: Սակագնային պլանները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: