Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուա
13:42 | 31.03.10 | Նորություններ | 3467
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է iPhone-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին:
Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ընկերության 32 խանութներում ներկայացված են լինելու iPhone 3G եւ iPhone 3GS հեռախոսները հատուկ մշակված սակագնային պլաններով:
«Մենք ուրախությամբ ցանկանում ենք հայտարարել, որ Orange Armenia ընկերությունն առաջին օպերատորն է, որը հայաստանյան շուկայում ներկայացրել է iPhone: Լայն ծածկույթի եւ վաճառքի մեծ ցանցի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են լիովին վայելել iPhone-ը եւ նրա բացառիկ հնարավորությունները»,- ասել է Բրունո Դյութուան:
Վերջերս Հայաստանը դարձել է App Store-ի անդամ, ուր ներկայացված են ավելի քան 150 հազ. ծրագրեր iPhone-ի համար:
Orange Armenia-ն ներկայացրել է չորս հատուկ սակագնային պլան iPhone-ի համար:
iPhone-ի սակագնային պլանները նախատեսում են ամենամսյա բաժանորդագրություն 4000, 6000, 10 000 եւ 20 000 դրամի սահմաններում:
Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշել է, որ ձայնային ծառայություններից բացի բաժանորդային վճարի մեջ մտնում են նաեւ ինտերնետ-կապի ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել iPhone-ի հնարավորություններից:
Նոր սակագնային պլանների մասին մանրամասները ներկայացված են www.iphone.orangearmenia.am կայքում:
Orange Armenia-ի խանութներում ներկայացված են iPhone-ի հետեւյալ մոդելները.
iPhone 3G 8 GB` 245 000 դրամ;
iPhone 3GS 16GB` 299 000 դրամ;
iPhone 3GS 32GB` 350 000 դրամ: