“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանն
10:07 | 16.03.10 | Նորություններ | 2781
Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կուտակած փորձը հուշում է, որ արդյունավետ կառավարման հիմքում ոչ թե վարչարարությունն է, այլ` խրախուսումը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամուլի ծառայությունում, ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում դասախոսության ընթացքում:
Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` ՀՀ բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետեւելու եւ շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով: