13:16 | 13.03.10 | Նորություններ | 3255
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հանդես կգա որպես Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընթացիկ համերգային շրջանի գլխավոր հովանավոր:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ մեկ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը տալիս է մինչեւ 45 համերգ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսանում է նաեւ Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու բարեգործական համերգների գլխավոր հովանավորը: Համերգների կազմակերպիչն է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Համերգների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղումներով.
http://www.mediamax.am/?sub=ian_gillan_concert
http://www.bravo.am/news/ian-gillan-2/
http://yerevan.ru/2010/03/11/ien-gillan-zhdu-koncertov-v-erevane/: