10:24 | 17.02.10 | Նորություններ | 2867

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը ուսանողներին կոչ է անում բացահայտել ընկերությունների հաջողության գաղտնիքը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ ուսանողները պետք է փորձեն  գուշակել շուկայում  գործող ընկերությունների հաջողության  գաղտնիքը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է “Գլաձոր” կառավարման համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

“Եթե ձեզ հաջողվի ճիշտ  գուշակել շուկայում  գործող ընկերությունների հաջողության  գաղտնիքը, վստահ եղեք` դուք հեշտությամբ կարող եք բուհում ստացած տեսական գիտելիքները կիրառել  գործնականում”,- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը:

Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերության կողմից իրականացվող տարբեր նախա գծերի շրջանակներում կրթության ոլորտին օժանդակելը հատուկ տեղ է զբաղեցնում:

Դասախոսությունից հետո “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի  գլխավոր տնօրենին հանձնվել է “Գլաձոր” կառավարման համալսարանի ոսկե մեդալ: