12:22 | 09.02.10 | Նորություններ | 2844
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ուսանողների հետ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել ընկերության մամուլի ծառայությունում, հանդիպմանը քննարկվել են գործատու-աշխատող արդյունավետ հարաբերություններին եւ տնտեսության զարգացմանը վերաբերվող հարցեր:
Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ բիզնես միջավայրի առանձնահատկությունների հանդեպ:
“Գիտելիքների պաշարի ավելացումը կատարելագործում է երաշխավորում, որը կարեւոր է ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար: Ձեզ ընձեռված է երկու երկրի` Հայաստանի եւ Ուկրաինայի կրթական համակարգերից եւ մշակույթից առավելագույնը քաղելու հնարավորությունը”,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը