Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ մասնագիտական սարքավորումներ նվիրաբերեց Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիային:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բջջային օպերատորը ֆեդերացիային տրամադրել է կարճալիք 4 եւ գերկարճալիք 9 ռադիոկայան, ալեհավաքի չափիչ գործիք, մեծ հզորություն ստանալու ուժեղացուցիչ եւ լրացուցիչ պարագաներ:
«Հարկավոր է խրախուսել նվիրյալների ջանքերով ստեղծված սպորտաձեւը, ակնկալելով, որ Հայաստանի ռադիոսպորտի թիմը նոր հաղթանակներ կարձանագրի նաև հետագայում: Ողջունում ենք աշխարհին պատվով ներկայանալու նրանց ձգտումը», - ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի ռադիոսպորտի սիրահարներին աջակցել էր նաեւ 2008 թվականին` տրամադրելով 4 մլն դրամի սարքավորում: