09:41 | 27.01.10 | Նորություններ | 3576
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 50 մլն դրամ է հատկացրել Չարենցավանի «Հեքիաթ» մանկապարտեզի հիմնանորոգման համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցի ընկերության մամլո ծառայութունում, «ՎիվաՍել-ՄՏՍ» օժանդակության շնորհիվ հիմնանորոգված շենքն ունի նաեւ ջեռուցման լոկալ համակարգ:
120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը շահագործման 40 տարիների ընթացքում երբեւէ չէր հիմնանորոգվել:
«Երբ մենք հենց սկզբից ազդարարեցինք, որ բիզնեսին զուգահեռ հոգալու ենք հասարակության մասին, եւ դա օրինակ է լինելու մյուսների համար, ոմանք թերահավատորեն ընդունեցին: Այսօր, սակայն, կարող են համամիտ լինել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չէր սխալվել կանխատեսումների հարցում: Օրինակը վարակիչ էր, և նման նախաձեռնությունների թիվը մեծանում է գլորվող ձնագնդի նման: Մենք միայն ուրախ ենք եւ ողջունում ենք դա` հույս ունենալով ընդօրինակված տեսնել նաև հասարակության խոցելի բոլոր խմբերի նկատմամբ հոգ տանելու պատրաստակամությունը»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: