Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 24-ից մինչեւ 2010թ. հունվարի 31-ը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն ՀՀ այլ բջջային եւ քաղաքային ցանցերից ստացած զանգերի խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալ բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, բոնուսի առկայության դեպքում օպերատորի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, եւ միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:
Կանխավճարային բաժանորդները պետք է ուղարկեն իրենց բջջայինից *210# անվճար հրահանգը եւ սկսեն կուտակել բոնուսային խոսելաժամանակը: Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչեւ 2010թ. փետրվարի 13-ը:
Բոնուսներն առաջարկվում են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բոլոր կանխավճարային բաժանորդներին, բացառությամբ “Բիզնես վերահսկում” կորպորատիվ փաթեթի բաժանորդների: