17:09 | 23.12.09 | Նորություններ | 3195
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելն” ու British Council-ի երեւանյան գրասենյակն այսօր հայտարարել են “Գրքեր Հայաստանի դպրոցական գրադարաններին” ակցիայի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի դպրոցական գրադարաններին կնվիրվի Usborne International բրիտանական հրատարակչական տան նորագույն հանրագիտարանի 600 օրինակ:
“ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտնել է, որ այդ նախագիծը Հայաստանի կրթական ոլորտի զարգացման, երեխաներին ու պատանիներին աջակցելու համաշխարհային ծրագրի մի մասն է, որն ընկերությունն իրականացնում է “Վառ ապագա Beeline-ի հետ” կարգախոսի ներքո: