09:46 | 11.12.09 | Նորություններ | 2988

«ԱրմենՏելը» գործարկել է 25-րդ գրասենյակը Երեւանում

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելը» գործարկել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 25-րդ գրասենյակը Երեւանում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, նոր գրասենյակը տեղակայված է Էրեբունի 18/5 հասցեում:

«Նոր գրասենյակների բացումը հաճախորդների սպասարկման որակի բարելավման հետեւողական քաղաքականության մի մասն է: Վերջին ամիսների ընթացքում մենք բացել ենք վաճառքի եւ սպասարկման մի քանի տասնյակ նոր գրասենյակներ: Այսօր Beeline-ի թե ֆիքսված, թե բջջային կապի բաժանորդները կարող են ամենաբազմազան հարցերով դիմել մեր գրասենյակներ, որտեղ նրանք կստանան որակյալ սպասարկում եւ օգնություն»,- ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 81 գրասենյակ, որոնցից  25-ը` Երեւանում: