10:11 | 30.11.09 | Նորություններ | 9724
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ «Հեռազանգ» ծառայության միջոցով Ռուսաստան եւ ԱՄՆ կարելի է զանգահարել մեկ րոպեի դիմաց, համապատասխանաբար, 29.99 եւ 13.99 դրամով:
«Հեռազանգ» ծառայության միջոցով զանգեր կատարելու համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները պետք է բջջային հեռախոսից հավաքեն 77 կոդը, ապա միջազգային կոդն ու հեռախոսահամարը: