10:40 | 18.11.09 | Նորություններ | 2798

“Նորարարություններն անտեսելը առնվազն անտրամաբանական է”, ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը

Երեւան /Մեդիամաքս/. “Նորարարություններն անտեսելը առնվազն անտրամաբանական է”, ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից առաջարկվող նորարարությունները մարտահրավերներին ընդառաջ կատարվող քայլեր են:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Արտաշատի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

“Աշխարհում կատարվող փոփոխությունները եւ զարգացման խելահեղ տեմպերը պարտադրում են հաշվի նստել իրականության հետ եւ անընդհատ հարստացնել գիտելիքների զինանոցը: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից առաջարկվող միմյանց հաջորդող նորարարություններն այդ մարտահրավերներին ընդառաջ կատարվող քայլեր են: Գիտելիքների եղած պաշարով բավարարվելու եւ նորարարություններն անտեսելու մոտեցումն առնվազն անտրամաբանական է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք  զարգացման իրական ծրագրեր եւ ցանկություն ունեն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: