16:49 | 17.11.09 | Նորություններ | 3362

“ԱրմենՏելն” առաջարկում է “Hi Line առանց խոչընդոտների”

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Hi Line առանց խոչընդոտների” ակցիայի մեկնարկի մասին, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ակցիայի շրջանակներում ADSL-ինտերնետի միացումը լինելու է անվճար, իսկ մոդեմների գները դարձել են առավել մատչելի:

“Hi Line Unlimidet 1024” սակագնային պլանին միանալու դեպքում մոդեմը տրամադրվելու է անվճար: “Hi Line Unlimited 512” եւ “Hi Line Unlimited 256” սակագնային պլաններն ընտրած բաժանորդների համար մոդեմը կարժենա, համապատասխանաբար, 4800 եւ 7200 դրամ:

Իգոր Կլիմկոն հայտարարել է ցանցում ADSL 2+ ստանդարտի ներդրման մասին, որի առավելագույն արագությունը կարող է հասնել մինչեւ 24 Մբիտ/վրկ: Beeline-ի ղեկավարի խոսքերով, այդ նորարարությունը թույլ կտա ընդլայնել տրամադրվող ծառայությունների շրջանակը:

“Վստահ եմ, որ մեր հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն բարձր եւ կայուն արագությամբ ինտերնետում աշխատելու հարմարավետությունը”,- ասել է Իգոր Կլիմկոն: 

Նա նշել է նաեւ, որ “ԱրմենՏելի” առաջարկի առավելությունն այն է, որ բաժանորդը չի պարտավորվում մեկ տարվա պայմանագիր կնքել, իսկ պայմանագրի ընդհատման դեպքում ստիպված չի լինելու որոշակի տուգանք վճարել: “Մեր ընկերությունը գնահատում է իր բաժանորդի ընտրության ազատությունը”,- ամփոփել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը: