10:27 | 16.11.09 | Նորություններ | 2599

VivaCell-MTS-ի շահույթն ավելացել է

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. երրորդ եռամսյակում Հայաստանում ՄՏՍ-ի հասույթն ավելացել է 12.5%-ով` կազմելով 22 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ՄՏՍ-ի հիմնական ֆինանսական ցուցանիշները, երրորդ եռամսյակում Հայաստանում VivaCell-MTS-ի գործառնական շահույթը կազմել է $11.4 մլն` ավելանալով երկրորդ ($ 9.2 մլն) եւ առաջին ($ 7.4 մլն) եռամսյակների համեմատ: Միաժամանակ, VivaCell-MTS-ի գործառնական շահույթը նվազել է 2008թ. երրորդ եռամսյակի համեմատ ($ 15.6 մլն):

2009թ. երրորդ եռամսյակում Հայաստանում VivaCell-MTS-ի բաժանորդային բազան ավելացել է 33 հազար բաժանորդով` կազմելով 2 մլն 80 հազար: 2009թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով Հայաստանում ՄՏՍ-ի շուկայի մասնաբաժինը բաժանորդային բազայի մասով պահպանվել է 81%-ի մակարդակում: