09:56 | 28.08.09 | Նորություններ | 3025

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի “Ամառային ներշնչանք” նախագիծը շարունակություն կունենա

Երեւան /Մեդիամաքս/. “Ամառային ներշնչանք” նախագիծը, որը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն իրագործում է ՀՀ բոլոր մարզերում, շարունակություն է ունենալու:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ մանկական ստեղծագործության օժանդակումը շարունակվելու է ձմռանը եւ գարնանը:

Նրա խոսքերով, “նախագծի հիմնական նպատակը մեր երեխաների տաղանդների բացահայտումն ու զարգացումն է”: