17:14 | 14.08.09 | Նորություններ | 3390
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հայտարարել է, որ այսօրվանից Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում են ընկերության սպասարկման հատուկ կենտրոն-կրպակներ:
“Բարեկամություն”, “Մարշալ Բաղրամյան”, “Երիտասարդական”, “Հանրապետության հրապարակ”, “Զորավար Անդրանիկ”, “Սասունցի Դավիթ”, “Գործարանային”, “Շենգավիթ”, “Չարբախ” եւ “Գարեգին Նժդեհ” կայարաններում
տեղակայված սպասարկման կրպակներում հասանելի են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի հետևյալ ծառայությունները` միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթներ` համապատասխան սակագնային պլաններով, վճարումների կատարում, տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, շարժական ինտերնետի ծառայության ակտիվացում, հաշվի մանրամասնում եւ այլն: