11:24 | 07.07.09 | Նորություններ | 2888

ՀԾԿՀ-ն շարունակում է ուսումնասիրել ՀՀ-ում MNP-ի ներդրման հնարավորությունը

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման (Mobile Number Portability-MNP) ծառայության ներդրման հարցում ավելորդ շտապողականությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի եւ վնասել շուկայի զարգացմանը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանը: Նա նշել է, որ ներկայումս ՀԾԿՀ-ն գնահատում է տեխնիկական հնարավորությունները եւ պահանջվող ներդրումների ծավալը, ուսումնասիրում է հեռախոսահամարների միասնական գրանցում վարելու արտասահմանյան փորձը:

Սամվել Արաբաջյանի խոսքերով, կան բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալիս MNP ծառայությունը ներդնել կարճ ժամկետներում եւ պահանջում են համալիր միջոցառումների անցկացում տնտեսական, տեխնիկական եւ իրավական դաշտերում: