13:23 | 09.06.09 | Նորություններ | 3430
Երեւան /Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Orange Armenia-ն Հայաստանում կներդնի 80մլն եվրո եւ կբացի 400 աշխատատեղ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, այդ մասին այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է Orange ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին:
Նախարարը նշել է, որ Orange-ի մուտքը Հայաստան թույլ կտա ավելի ազատականացնել հեռահաղորդակցային շուկան:
Գուրգեն Սարգսյանը նշել է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անում է Orange Armenia-ի լիարժեք գործունեությունը բնականոն հունով առաջ տանելու համար: Մասնավորապես, նշել է նա, պայմանավորվածություն կա ամեն շաբաթվա աշխատանքային վերջին օրը հանդիպել Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դութուայի հետ եւ քննարկել կատարած աշխատանքների, առաջած խնդիրների մասին:
“Կարծում եմ, անմիջական շփման այս ձեւը արդյունավետ աշխատանքների իրականացման համար բավականին նպատաստավոր պայմաններ է ստեղծում, եւ քանի որ հասարակությունն անհամբեր սպասում է ձեր ընկերության աշխատանքների մեկնարկին, ուստի կարծում եմ, որ անհաժեշտ է էլ ավելի հրապարակային աշխատել”,- նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը:
Օլաֆ Սուանտին ասել է, որ Orange-ի նպատակն է Հայաստանում ձեռք բերել առաջատարի, նորարարի եւ ամենասիրվածը լինելու համբավ: Նա հավաստիացրել է, որ այս տարվա վերջին եռամսյակում Orange Armenia-ն կսկսի մատուցել ինտերնետային եւ բջջային կապի ծառայություններ: