13:26 | 21.05.09 | Նորություններ | 3734
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” նոր գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր գլխավոր խնդիրն է համարում բաժանորդների սպասարկման մակարդակի բարձրացումն ընկերության գրասենյակներում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ելույթ ունենալով մամլո ասուլիսում, Իգոր Կլիմկոն նշել է, որ այն 2 շաբաթների ընթացքում, ինչ ինքը գտնվում է Երեւանում, հասցրել է նկատել “ԱրմենՏելի” բաժանորդների սպասարկման ոչ բավարար մակարդակը:
“Ես ուզում եմ հասնել նրան, որ բաժանորդները մեր գրասենյակներ մտնեն ժպիտով, եւ այնտեղ նրանց դիմավորեն մեր ժպտերես աշխատակիցները”, - ասել է ընկերության ղեկավարը:
Ինչ վերաբերվում է “ԱրմենՏելի” կողմից տրամադրվող ծառայությունների որակին (կապ եւ ինտերնետ), ապա, Իգոր Կլիմկոյի խոսքերով, այն բավականին բարձր է: