10:30 | 14.05.09 | Նորություններ | 3121
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկել է “1000 ու 1 SMS” նոր սակագնային պլանը` ստեղծված հատուկ լսողական եւ խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար:
“Այս սակագնային պլանը ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS հաղորդագրությունների միջոցով լրացնել ձայնային շփման բացը”,- նշել են ընկերության մամլո ծառայությունում:
Այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 5 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչեւ 1001 ներցանցային SMS հաղորդագրություն: Դեպի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` “Իմ Աշխարհը” ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց կազմում է 20 դրամ:
“1000 ու 1 SMS” սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի որեւէ սպասարկման կենտրոն եւ ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ: