11:24 | 17.04.09 | Նորություններ | 4187

Telcell-ի բաժանորդները կարող են խաղաժամանակ ձեռք բերել ամենահայտնի օն-լայն խաղերում

Երեւան /Մեդիամաքս/. Այսուհետ Telcell-ի սպառողները հնարավորություն ունեն ձեռք բերել խաղաժամանակ կամ խաղարկային տարադրամ ավելի քան 100 ամենահայտնի օն-լայն խաղերում, որոնց թվում` “Պահակախմբեր”, “DESTINY SPHERE”, “Մարտական ակումբ”, “WarCraf”, “Lineage II”, “Արենա”, “CARNAGE” եւ բազմաթիվ այլ խաղեր:

Վճարում կատարելու համար սպառողը համակարգողի կայքում պետք է ստանա անձնական 2Pay համար, որը եզակի է յուրաքանչյուր խաղացողի եւ յուրաքանչյուր խաղի համար: Գրանցումը տեղի է ունենում նույն պահին: Գործողության ավարտին վճարողը էլեկտրոնային փոտի կամ բջջային հեռախոսի վրա, որը նշել էր գրանցման ժամանակ, ստանում է ծանուցում:

“Ինտերնետ սպառողների թվի աճին զուգահեռ` Հայաստանում աճելու է նաեւ օն-լայն խաղերի շուկան: 2pay.ru-ի հետ համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ունենք հայ սպառողին առաջարկել վճարման հարմարավետ եւ մատչելի գործիք: Այսպիսով, մենք շարունակում ենք ընդլայնել ծառայություններ մատուցողների ցանկը, ինչն, անկասկած, պետք է հագեցնի սպառողների թվի ավելացմանը` բացարձակ նոր թիրախային լսարանի ըդնգրկման հաշվին”,- ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: