Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Առաջնորդության գինը» խորագրով 13-րդ ամենամյա տարածաշրջանային HR համաժողովի «Թվային փոխակերպման դերը» պանելային քննարկմանը։ 

Ucom-ը միջոցառման տեխնոլոգիական գործընկերն էր։ Այն կազմակերպել էին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան եւ Cascade People & Business-ը:

Պանելային քննարկման ընթացքում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է կազմակերպական փոփոխություններին, տեխնոլոգիաների ներդրման մարտահրավերներին եւ այդ գործընթացում մարդկանց ու առաջնորդների դերին։

«Թվային փոխակերպման իրական արժեքը միայն ներդրված տեխնոլոգիաներով չի չափվում։ Յուրաքանչյուր փոփոխության հիմքում մարդիկ են՝ նրանց պատրաստակամությունը սովորելու, փոխվելու եւ նոր ձեւով աշխատելու։ Առաջնորդի պատասխանատվությունն է ոչ միայն ճիշտ տեխնոլոգիական որոշումներ կայացնել, այլեւ թիմին օգնել հասկանալ փոփոխության նպատակը եւ անցնել այդ ճանապարհը միասին»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը։ 

Ucom-ը՝ որպես համաժողովի տեխնոլոգիական գործընկեր, աջակցել է միջոցառման իրականացմանը՝ կարեւորելով մասնագիտական հարթակները, որտեղ քննարկվում են տեխնոլոգիական զարգացման, կառավարման եւ մարդկային կապիտալի փոխկապակցված հարցերը։

«Մենք սովորաբար տեսնում եւ գնահատում ենք առաջնորդության տեսանելի արդյունքը, բայց հազվադեպ ենք խոսում այն գնի մասին, որը վճարվել է այդ արդյունքի համար։ Այս համաժողովը կենտրոնանում է «կադրից դուրս» մնացած կարեւոր հանգամանքների՝ այն ջանքերի, աշխատանքի, կորուստների ու ձախողումների վրա, որոնք կանգնած են յուրաքանչյուր հաջողության հետեւում»,- ասել է, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Արփի Կարապետյանը։ 

13-րդ Ամենամյա տարածաշրջանային HR համաժողովը մեկ հարթակում համախմբել էր 7 երկրի ավելի քան 300 մասնագետների, բիզնես առաջնորդների եւ փորձագետների։ Մասնակիցները քննարկել են տաղանդների ներգրավումն ու զարգացումը, աշխատաշուկայի փոփոխությունները, կազմակերպությունների դիմակայունությունը, թվայնացման ազդեցությունը բիզնեսի վրա, ինչպես նաեւ դժվար որոշումների կայացումն ու դրանց հետեւանքները։

Համաժողովն անցկացվել է Երեւանի երկաթուղային կայարանում՝ որպես շարժման, ընտրության եւ նոր ուղղություն վերցնելու խորհրդանիշ։