ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանը ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, AWS-ի Միջերկրածովյան Եվրոպայի (EU MED) հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելոն եւ AWS Sovereign Cloud-ի բիզնեսի զարգացման ղեկավար Կարա Նալաբանդյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի տեխնոլոգիական եւ արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին (AI Virtual Institute) AWS ծառայությունների մատուցման հետ կապված հարցերին, ինչպես նաեւ Amazon LEO արբանյակային կապի հնարավորություններին եւ այլ հարցերին։

Քննարկվել են նշված ուղղություններով համագործակցության հնարավոր ձեւաչափերը եւ հետագա քայլերը։