17:06 | 07.08.26 | Նորություններ | 63

Cisco Networking Academy Camp Armenia 2026-ի անվճար դասընթացներն արդեն հասանելի են

«Cisco Networking Academy Camp Armenia 2026» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված անվճար առցանց դասընթացներն արդեն հասանելի են մասնակիցների համար եւ բաց կլինեն մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 25-ը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Cisco Networking Academy-ի եւ «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ։

Մասնակիցները կարող են ընտրել մեկ, մի քանի կամ բոլոր հինգ դասընթացները։ Յուրաքանչյուր դասընթացն ամբողջությամբ ավարտելու, նախատեսված մոդուլները, առաջադրանքներն ու թեստերը կատարելու դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու Cisco Networking Academy-ի համապատասխան հավաստագիրը։

Ծրագրի շրջանակում հասանելի են հետեւյալ դասընթացները՝

•    Digital Awareness;
•     Introduction to Cybersecurity;
•     The Art of Investigation;
•     Introduction to Modern AI;
•     Apply AI: Update Your Resume:

Դասընթացներն անցկացվում են առցանց՝ անգլերենով։  

Ծրագրին, դասընթացների հղումներին, կազմակերպչական մանրամասներին եւ ընթացիկ հայտարարություններին ծանոթանալու համար կարող եք միանալ «Cisco Networking Academy Camp Armenia 2026» պաշտոնական Telegram խմբին՝ այստեղ։