STAN-ը ներդրում է կատարել Captain ստարտափում, որը մշակում է AI գործակալների համար նախատեսված ֆայլային բովանդակության որոնման համակարգ։
Captain-ը հնարավորություն է տալիս մեծ ծավալի փաստաթղթերում, պատկերներում, աուդիո եւ վիդեո ֆայլերում որոնել եւ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը բարձր ճշգրտությամբ՝ առանց լրացուցիչ կարգավորումների։ Ընկերության լուծումը նախատեսված է արագ աշխատանքի եւ մասշտաբային կիրառման համար։
STAN-ը միացել է Captain-ի ներդրողների շարքին Y Combinator-ի, Handshake Ventures-ի, Edison Capital-ի, a16z Scout-ի, Թեո Բրաունի եւ այլ նշանավոր ներդրողների եւ հրեշտակների հետ միասին։
Captain-ի հիմնադիրներն են Լյուիս Պոլանսկիին եւ Էդգար Բաբաջանյանը։ STAN-ում նշել են, որ ոգեւորված են աջակցելու թիմին՝ Captain-ը իր ոլորտում առաջատար ընկերության վերածելու ճանապարհին։