«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթ. մասնակցող կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու առաջարկներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնը եւ ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) եւ մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների եւ տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։
Ծրագրի նպատակն է տեխնոլոգիական գրագիտության եւ հմտությունների զարգացման միջոցով բարձրացնել գործազրկության բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերի աշխատունակությունն ու մրցունակությունը Հայաստանում։ Ծրագիրը միտված է թվային եւ արհեստական բանականության (ԱԲ), կիբեռանվտանգության, ինչպես նաեւ փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը, տարածմանը եւ արդյունավետ կիրառմանը՝ արդյունքահեն ուսումնա-վարքաբանական մոդելների կիրառմամբ։
Մրցույթին մասնակցող կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու առաջարկներ՝ 2026 թվականի հուլիս–նոյեմբեր ժամանակահատվածում ուսումնական ծրագրերի մշակման եւ իրականացման համար։ Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր պետք է պարտադիր ներառի բոլոր չորս հմտությունները՝ թվային գրագիտություն, ԱԲ գրագիտություն, կիբեռանվտանգություն եւ փափուկ հմտություններ:
Մեկ կազմակերպության համար առաջարկի առավելագույն գումարը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։ Մրցույթի արդյունքում ընտրվելու են մի քանի ընկերություններ եւ/կամ ՔՀԿ-ներ, որոնք համատեղ կապահովեն առնվազն 1,000 շահառուի վերապատրաստումը Երեւանում եւ հատկապես ՀՀ մարզերում։
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը եւ հայտադիմումների ամբողջական փաթեթը հասանելի են այստեղ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 23-ը։
Հետաքրքրված ՔՀԿ-ների եւ մասնավոր ընկերությունների համար կազմակերպվող առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հայտադիմումն այստեղ։
Լրացուցիչ հարցերի եւ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 055 613 361 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել impactstation.am@undp.org էլեկտրոնային հասցեին: